Կոնյակի պատրաստում
Կոնյակի պատրաստում
Կոնյակի պատրաստում

Կոնյակի արտադրությունը բարդ և երկարատև գործընթաց է։ Կոնյակի որակը մեծապես կախված է հումքի բաղադրությունից` խաղողի և կաղնու փայտից, տեխնոլոգիական գործընթացների հոսքից՝ խաղողի վերամշակման պահից, քաղցուի մշակումից մինչև պատրաստի արտադրանքի թողարկումը։

Կոնյակը բնորոշ ծաղկեփունջով և համով ալկոհոլային խմիչք է, որը պատրաստվում է կոնյակի սպիրտից, որը ստացվում է հատուկ կոնյակի գինենյութերի կոտորակային թորման արդյունքում և հնեցվում է կաղնու փայտի հետ առնվազն երեք տարի:

01

Խաղողի
մթերում

Կոնյակի նուրբ փունջը, համը և հոտը ստացվում է Արարատյան դաշտավայրի կրային կարբոնատներով, ֆոսֆորով հարուստ հողերում աճեցրած խաղողից:

Կոնյակի նուրբ փունջը և համը ստանալու ու վերահսկելու համար մեր ընկերությունը հիմնել է սեփական խաղողի այգիները մոտ 1000հա, որի մշակության արդյունքում գործարանը տարեկան հաշվարկով մթերում է ավելի քան 15000 տոննա խաղող՝ բացառապես «Կանգուն», «Մսխալի» և «Մեղրաբույր» տեսակի խաղողի սորտեր։

d

02

Ճզմում,
խմորում

Գործարանում ընդունվում է  խաղողի լավագույն ողկույզները՝ ստուգելով որակական հատկանիշները։ Բերքի ընդունումը  կատարվում է շուրջօրյա: Դրանից հետո միայն այն լցվում է ճնշամամլիչ մեքենայի մեջ։ Նուրբ ճզման շնորհիվ  ստացվում է քաղցու՝ խաղողի հյութը՝ պահպանելով խաղողի հարուստ բույրը և նուրբ համը։

Այնուհետև Քաղցուն ենթարկվում է ինքնախմորման, այսինքն ոչ թե խմորիչներ են ավելացնում, այլ թողնում են ինքնուրույն խմորվի իր բնական խմորիչներով, այս խմորման եղանակը կատարվում է նաև Avshar Wine գործարանում: Նպատակը մեկն է՝ ունենանալ հարուստ թորվածքով գինենյութ, որի հասունացման  մինիմալ ժամկետը մեկ ամիս է: Իսկ մինչ այդ չի կարելի կատարել թորում, պետք է խմորումը ավարտելուց հետո անցնի առնվազն մեկ ամիս: Avshar Wine գործարանում գինենյութը պատրաստ է լինում նոյեմբերին, թորումը սկսվում է մարտ ամսից:

Կոնյակի ստացման ամենապատասխանատու փուլերից է գինենյութի թորումը:

Գործարանում գինենյութը պատրաստ է լինում նոյեմբերին, թորումը սկսվում է մարտ ամսից: Սա ավելի լիարժեք է դարձնում գինենյութը, ինչի արդյունքում կոնյակի գինենյութը ստանում է թե՛ համային, թե՛ հոտային առավելություն: Մարտ ամսին այն ուղարկվում է թորման:

03

Թորում

Թորումը գործընթաց է, որի ժամանակ բաժանվում են քաղցուից ստացված գինենյութի բաղադրամասերը: Արդյունքում ստացվում է գինենյութի թորվածք: Գինենյութերի թորման հաջող ընթացքից է կախված պատրաստվող կոնյակի որակը: Ո՛չ հնացման պայմանների ապահովումը, ո՛չ էլ հնացման տևողության ավելացումը չեն կարող ապահովել կոնյակի բարձր որակ, եթե գինենյութի թորումը ճիշտ չի իրականացված: Թորման տեխնոլոգիական սխեմաները պետք է ծառայեն հիմնական նպատակին՝ գինենյութի թորվածքի բարձրարժեք նյութերի պահպանությանն ու հավաքմանը:

Թորման պրոցեսը բարդ է։

Իրականացվում է շարանտական տիպի ապարատներով (ֆրանսիական տեխնոլոգիա է), արդյունքում ստացվում է 66 տոկոսանոց սպիրտի լուծույթ, որը հենց  գինենյութի թորվածքն է: Կան նյութեր, որոնք առաջանում են գինենյութի թորման ժամանակ, որի համար անհրաժեշտ է պղնձի մակերես:

avshar1

04

Հնեցում

Կոնյակի արտադրության հիմքում ընկած է գինենյութի թորվածքի հնեցումը կաղնու փայտի ներկայությամբ : Հնեցման արդյունքում թորվածքը  դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ և կոնյակին անհրաժեշտ բոլոր նյութերը:

Հնեցման ընթացքում տեղի է ունենում երկու պրոցես, մի կողմից սպիրտի մեջ լուծվում են  կաղնու փայտի նյութերը, մյուս կողմից տեղի է ունենում օքսիդացում, որի համար անհրաժեշտ է թթվածնի առկայությունը:

Կաղնու տակառներում ու բուտերում թթվածնի առկայությունը ապահովվում է բնական ճանապարհներով, այսինքն դրսի եղած թթվածինը կաղնու փայտի միջոցով անցնում է ներս և այնտեղ օքսիդացման պրոցեսը տեղի է ունենում անընդհատ և ստացվում է բարձր որակի երիտասարդ սպիրտ:

Կոնյակի բոլոր սպիրտները հնեցվում են կաղնե տակառներում, սակայն նույնիսկ նրանք կարող են բոլորովին այլ համային հատկանիշներ հաղորդել թունդ ըմպելիքին։

05

Պատրաստի
արտադրանք

Կոնյակը պատրաստվում է կուպաժավորման ընթացքում, կուպաժավորման մասնակցում են տարբեր տեսակի գինենյութի թորվածքներ, ջուր, գունանյութ (չի թույլատրվում 25 և ավել կոնյակների դեպքում) և շաքարի օշարակ: Կոնյակի որակը մեծամասամբ կախված է նրա կազմի մեջ մտնող թորվածքների որակից: Որքան թորվածքների քանակը մեծ է, այնքան կոնյակը հարուստ է լինում: Թորվածքներն ընտրելիս պետք է հաշվի առնել, նրանց միջին տարիքը և այն սահմանային տարիքը, որը թույլատրվում է տվյալ տարիքի կոնյակ պատրաստելու համար:

Erivan cognac-30

Մատուցվում է հատուկ բաժակներով, որոնք կոչվում սնիֆտեր, որի մեջ լցվում է կոնյակը մինչև նրա ամենալայն տեղը: Միջին հաշվով կազմում է 50 գրամ: Եթե կոնյակի ջերմաստիճանը ցածր է 20 աստիճան ջերմաստիճանից, այն տաքացվում է ձեռքի տաքության միջոցով: Կոնյակի սնիֆտերը մոտեցնում ենք բերանին, և առաջնահերթ զգում են բուրմունքը, հետո ընդունում ենք բերանի մեջ այն հաշվարկով, որ բերանի ամբողջ մակերեսը շփվի կոնյակի հետ, խմելուց հետո ուշադրություն ենք դարձնում հետխումային զգացողության վրա: Որքան այն փափուկ է և երկարատև, այնքան կոնյակի որակն ու տարիքը բարձր է: