Օղիով կոկտեյլներ

 

Սիրո՞ւմ եք կոկտեյլներ: Եկե՛ք խոսենք կոկտեյլների մասին: Այս հոդվածում կպատմենք, թե ինչ է կոկտեյլը, կոկտեյլի ժամը, կոկտեյլ սոուսը, և իհարկե, կներկայացնենք օղիով պատրաստվող կոկտեյլների 3 հիանալի բաղադրատոմս:

Կոկտեյլն ու դրա հեղինակը

Կոկտեյլը մի քանի բաղադրիչների միախառնումից ստացվող խմիչք է։ Կոկտեյլ բառի ստուգաբանության մի քանի վարկածներ կան: Դրանցից մեկի համաձայն՝ այն ստեղծել է կրեոլական դեղագործ Անտուան Պեյշոն, որը Նոր Օռլեանում գտնվող իր գինետանը խմիչքները մատուցում էր այլ սննդի կամ մրգահյութի հետ խառնած: 1800-ականների կեսերին Պեյշոն ֆրանսիական բաժակի մեջ մատուցում էր խառը ալկոհոլային ըմպելիքներ։

Կոկտեյլները լինում են ալկոհոլային (ալկոհոլային խմիչք պարունակող մեկ կամ մի քանի բաղադրիչներ) և ոչ ալկոհոլային։ Սովորաբար կոկտեյլները բաղկացած են լինում ալկոհոլից և մրգահյութերից: Որոշ կոկտեյլներ պարզ են և պարունակում են ընդամենը երկու  բաղադրիչ: Կան նաև կոկտեյլներ, որոնք ավելի բարդ են և պարունակում են մի քանի մրգահյութեր, համեմունքներ և որևէ ուտեստ: Կան նաև կաթնային կոկտեյլներ:

Կոկտեյլի ժամ

Կոկտեյլի մատուցման համար կա հատուկ նախատեսված ժամ՝ ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածը: Իսկ հարսանեկան արարողության կամ հյուրերի ընդունելության ժամանակ հյուրերին առաջարկվում է մինչ ընթրիքն սկսելը օգտվել կոկտեյլներից: Սա հնարավորություն է տալիս հյուրերին գոհությամբ սպասել ընթրիքին: Բարերն ու ռեստորանները կոկտեյլի ժամն օգտագործում են օրվա ամենահանգիստ ժամին այցելուներին գրավելու համար: Այսպիսով, կոկտեյլի ժամ կարող եք համարել 14:00-18:00 ընկած ժամանակահատվածը, բայց ճշգրիտ ժամանակն, իհարկե, կախված է միջոցառման բնույթից:

Շատ հաճախ «կոկտեյլի ժամն» անվանում են նաև «ուրախ ժամ», իսկ երեկույթները, որոնց ժամանակ կոկտեյլ են խմում, անվանում են «կոկտեյլային»։ Նման երեկույթները տարածված են դիվանագիտական և էլիտար միջավայրում:

Կոկտեյլ սոուս

Կոկտեյլ սոուսը տաք  սոուս է, որը պատրաստվում է կետչուպով կամ չիլի սոուսով և ծովաբողկով: Այս սոուսը սովորաբար մատուցվում է նախուտեստների հետ՝ ներառյալ ծովամթերքը և տապակած սնկերը:

 

Օղիով կոկտեյլի 3 բաղադրատոմս

Ելակով կոկտեյլ

Մեր ցուցակի առաջին ըմպելիքը ելակով համեղ կոկտեյլն է: Կոկտեյլի համար մեզ անհրաժեշտ է՝

  • շաքարավազ – 1 բաժակ
  • ջուր – 5 բաժակ
  • ելակ – 500գր
  • կիտրոնի հյութ – 1 բաժակ
  • «Իմպերսկայա» օղի – 1 բաժակ

Այս կոկտեյլը համարվում է դասական, իսկ լավ օղին այն է՛լ ավելի համեղ է դարձնում։ Ելակը բլենդերով տրորում ենք, ստացված խյուսը կիտրոնի հյութի հետ լցնում սառույցով լի սափորի մեջ: 1 բաժակ շաքարավազը և 1 բաժակ ջուրը կաթսայում խառնում ենք, դնում կրակին ու տաքացնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Ստացված օշարակը սառեցնում ենք և ավելացնում ելակի ու կիտրոնի խառնուրդին: Այնուհետև ավելացնում ենք մնացած սառը ջուրը (4 բաժակ): Վերջում ավելացնում ենք Ավշարի գինու գործարանի «Իմպերսկայա» օղին և մատուցում կիտրոնի կտորներով:
Հետևե՛ք մեր խորհրդին և հատկապես ամառային շոգ օրերին վայելեք ելակով համեղ կոկտեյլը: Համոզված եղեք, որ այն կառույգացնի Ձեզ և կվերականգնի աշխատունակությունը:

 

Նարնջով կոկտեյլ Martini

Օղիով պատրաստվող մեկ այլ հիանալի կոկտեյլ է Martini-ն: Այս ըմպելիքը պատրաստվում է «Վոլկոֆֆ» օղիով և նարնջի հյութով։
Անհրաժեշտ է՝

  • նարինջ 2 հատ
  • ծովի աղ – ըստ ճաշկի
  • օղի – 60 գրամ

Նարինջը քամում ենք և բաժակի եզրին ենք քսում նարնջի հյութով թրջված ծովի աղը: Ապա ավելացնում ենք «Վոլկոֆֆ» օղին: Մատուցում ենք սառույցի և նարնջի կտորների հետ:
Ինչպես տեսնում եք, Martini պատրաստելը շատ հեշտ է, այն իդեալական տարբերակ է շոգին վայելելու համար: Նարնջի հյութի ցիտրուսային համը լավ համադրվում է օղու փափկության հետ՝ ստեղծելով զովացուցիչ ըմպելիք, որը ձեզ կհաղորդի թարմության և բավարարվածության զգացում: Եթե դուք փնտրում եք ինչ-որ թեթև և թարմացնող բան, ապա այս կոկտեյլը հիանալի ընտրություն է:

 

Խնձորով և դարչինով կոկտեյլ

Օղիով պատրաստվող կոկտեյլների մեր 3-րդ բաղադրատոմսը հետևյալն է՝

Գրաֆինի մեջ լցրեք օղին, խնձորի հյութը, ապա շաղ տվեք դարչինը: Լավ խառնեք և թողեք այդպես մնա 1 ժամ, որպեսզի կոկտեյլն ամբողջությամբ հագենա դարչինի բույրով: Պատրաստի կոկտեյլը անցկացրեք մանր մաղի միջով, որպեսզի ազատվեք նստվածքից:
Լավ խառնեք կոկտեյլը, լցրեք բաժակների մեջ և մատուցեք սառույցի խորանարդիկների հետ: Անպայման փորձեք պատրաստել խնձորի հյութով և դարչինի անուշ բույրով այս կոկտեյլը, որն անկասկած դուր կգա ձեր բոլոր հյուրերին:

Եթե կոկտեյլների բաղադրատոմսերը հետաքրքրեցին ձեզ, առաջարկում ենք կարդալ նաև մեր մյուս հոդվածը՝ կոնյակով կոկտեյլների մասին, որտեղ նույնպես կան համեղ կոկտեյլների բաղադրատոմսեր: