Օղի նվիրելու արվեստը

 

Շատ հաճախ մենք մտահոգվում ենք՝ ի՞նչ նվիրել ընկերոջը, գործընկերոջը կամ բժշկին, որ մեզ վերջերս բուժել է:
Ալկոհոլ նվիրելը բավական հարգի է, իսկ ալկոհոլը համարվում է ամենատարածված և հարմար նվերը։ Այլ նվերների պարագայում պետք է ուսումնասիրել մարդուն, հաշվի առնել նրա նախասիրությունները: Իսկ քանի որ օղին ջերմացնող ու հանգստացնող հատկություն ունի, օղի նվիրելն ասոցացվում է ջերմացնելու ու հանգստացնելու հետ:


Եթե որոշել եք օղի նվիրել, արժե հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչ առիթի համար եք նվիրում: Օրինակ, եթե որոշել եք օղի նվիրել ընկերոջը, ապա  ընտրե՛ք Ավշարի գինու գործարանի «Իմպերսկայա» օղին: Այն պատրաստված է արևաբույր հատընտիր ցորենից և հայկական սարերից իջնող աղբյուրների մաքուր ջրից:

Օղու սիրահարների համար «Իմպերսկայա» օղին համի և բարձր տրամադրության լավագույն համադրումն է: Այս օղին ընկերության մեջ առանձնահատուկ ջերմություն մտցնելու հատկություն ունի:

Եթե ​​դուք օղին նվիրում եք ամուսիններին՝ ուրախ  խնջույքի ժամանակ, միանշանակ պետք է նվիրել Ավշարի գինու գործարանի մրգային օղիների փունջը՝ գեղեցիկ փաթեթավորումով:

Այս մրգային օղիները պատրաստված են բնական հայկական մրգերի գինենյութի թորվածքից և սառնորակ ջրերից: Ավշարի գինու գործարանի օղիներն իսկական երազանք են ըմպելիքների գիտակների և համի ինքնատիպությունը գնահատողների համար: Օղին նվիրելիս առաջարկում ենք անպայման փաթեթավորման վրա ամրացնել փոքրիկ բացիկ՝ որևէ մաղթանքով:


Եթե որոշել եք օղին նվիրել ձեր ղեկավարին, ապա պետք է նվիրել անձամբ և առանձին: Ղեկավարին նվիրեք Ավշարի գինու գործարանի «Վոլկոֆֆ» օղի, այս օղու հիմնական առանձնահատկությունը համի թեթևությունն է:

«Վոլկոֆֆը» օղու սիրահարների համար միակն է համի և հոտի իդեալական ներդաշնակությամբ: «Վոլկոֆֆ» օղին ցանկալի է նվիրել օղու գեղեցիկ բաժակների հետ:
Սիրելիին օղի նվիրելիս նվիրեք «Մոսկովսկայա կրեպոստ պրեմիում»: Այս օղին իսկական երազանք է նուրբ ըմպելիքների գիտակների և համի ինքնատիպությունը գնահատողների համար:

«Մոսկովսկայա կրեպոստ պրեմիում»-ը ազնվական ըմպելիքը է, որը ձեզ կփոխանցի հատուկ տրամադրություն: Նվերը մատուցեք զամբյուղով. մեկ շիշ օղու հետ զամբյուղում դրեք մի քանի տուփ շոկոլադ և ձեր համատեղ լուսանկարները՝ գեղեցիկ շրջանակով:

Օղի կարող եք նվիրել նաև հարսանիքների կամ ծննդյան տոների համար կազմակերպված խնջույքներին: Այս դեպքում կարող եք նվիրել Ավշարի գինու գործարանի օղիների տեսականի՝ գեղեցիկ զամբյուղով: Անպայման զամբյուղում տեղադրեք հայկական ցորենի հասկերից պատրաստված փոքրիկ փունջ և ամրացրեք բարեմաղթանքներով քառատող:

Ու միշտ հիշե՛ք. օղին խմում ենք սառը: