Օղու պատրաստում





Օղին թունդ ալկոհոլային խմիչք է, ջրային-ալկոհոլային լուծույթ՝ բնորոշ համով և ընդգծված ալկոհոլային հոտով: Օղու պատրաստման և սպառման մշակույթը գալիս է դարերի խորքից և ունի բազմաթիվ ավանդապատումներ: Օղու արտադրության ժամանակակից տեխնոլոգիան ներառում է ինչպես ավանդույթներ, այնպես էլ ժամանակակից լուծումներ, որոնք վերաբերում են սարքավորումների օգտագործմանը:
01
Արտադրությանտեխնոլոգիա
Օղին մինչև բաժակին հասնելն անցնում է բավականին հետաքրքիր ու բովանդակալից ճանապարհ:
Օղին պատրաստվում է կուպաժավորման եղանակով, որին մասնակցում են սպիրտ բազմաթորված էթիլ սպիրտը և մաքուր աղբյուրի ջուր, որն անհրաժեշտության դեպքում ենթարվում է մշակման:

Օղու արտադրության տեխնոլոգիան հետևյալն է՝
բազմաթորված ալկոհոլը (ծավալային էթանոլի պարունակությունը 96.0 -96.7%) որը կազմում է օղու հիմքը (արտադրվում է հիմնականում հացահատիկից տվյալ պարագայում ցորենից) խառնում են ջրի հետ այն հարաբերակցությամբ, որ վերջնական արդյունքում ստացվի ոչ պակաս քան 40.% ալկոհոլի պարունակությամբ ջրային – ալկոհոլային լուծույթ:

02
Օղուսպիրտ
Օղու սպիրտը Ավշարի գինու գործարանում ստանում են ցորենից: Գործարանում ցորենը ենթարկվում է ջերմաստիճանային և ֆերմենտային մշակման, որից ստացված քաղցուն խմորվում է խմորասնկերի օգնությամբ: Խմորված հեղուկը մշակվում է բազմաթորման համակարգի օգնությամբ, որից ստացվում է 96 և ավել տոկոսանոց բազմաթորված էթիլ սպիրտ:
03
Ջուր
Ջուրը օղու երկրորդ կարևոր բաղադրիչն է, որի որակը նույնպես կարևոր է օղու համի համար։ Օղու համար լավագույնը ակունքների, աղբյուրների ջուրն է։ Օղու պատրաստման տեխնոլոգիական բոլոր պրոցեսներն իրականացվում են չժանգոտվող մետաղյա պահամաններում հատուկ և հոսքագծերի միջոցով: Կուպաժավորումից հետո ստացված խառնուրդը ենթարկվում է ֆիլտրացիայի ակտիվացված ածուխի օգնությամբ: Որից հետո ալկահոլաջրային լուծույթը վերածվում է օղու: Այն պետք է առնվազն մեկ ամիս անցնի հանգստի շրջան:


04
Պատրաստիարտադրանք
Ավշարի գինու գործարանում օղին պատրաստվում է բազմաթորված էթիլ սպիրտներից, որոնք ունեն Լյուքս կամ Ալֆա որակավորում: Օղու շշալցումը իրականացվում է համտեսային հանձնաժողովի կողմից տրված համապատասխանության եզրակացությունից հետո:
Օղին մատուցում են սառը: