Դուք կոնյակի սիրահա՞ր եք: Ուրեմն անշուշտ կհավանեք Ավշարի գինու գործարանի բարձրակարգ կոնյակները: Այս կոնյակները շատ համեղ են, երբ խմում ես մաքուր, անխառն վիճակում սակայն դրանք կարելի է օգտագործել նաև կոկտեյլների բաղադրատոմսերում:
Ներկայացնենք կոնյակով կոկտեյլների երկու լավագույն բաղադրատոմս:
«Սայդքար»
Սկսեք դասական «Սայդքարից»՝ 1900-ականների սկզբի կծու և թթու կոկտեյլից, որը «Մարգարիտայի» նախորդն էր։ Կամ, եթե ժամանակի պակաս ունեք, փորձեք «Ֆրենչ Քըննեքշընը»՝ արագ և հեշտ երկու բաղադրիչով կոկտեյլ:
«Սայդքարը» լավագույն թթու կոկտեյլներից մեկն է և, հավանաբար, բոլոր ժամանակների լավագույն դասական կոկտեյլներից մեկը: Այս կոկտեյլը հիանալի համադրություն է քաղցր և տտիպ համերի միջև՝ Կոնյակին բնորոշ նոտաներով: Դա բարդ, շերտավորված ըմպելիք է. տաք, փխրուն, չոր և միևնույն ժամանակ հարուստ:
«Sidecar» թարգմանաբար նշանակում է կողային կցորդ: Այս կոկտեյլի գյուտի մասին ամենատարածված պատմությունն այն է, որ այն ստեղծվել է 1918թ. և անվանվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Փարիզում տեղակայված ամերիկյան բանակի կապիտանի անունով: Պատմությունն ասում է, որ այդ կապիտանը վարել է կողային կցորդով մոտոցիկլետ: «Sidecar»-ը Iba-ի բարմենների միջազգային ասոցիացիայի պաշտոնական կոկտեյլների ցանկում է: Սա նշանակում է, որ նրա բաղադրիչների «պաշտոնական» սահմանում կա:
Եվ այսպես, բաղադրատոմսը՝
- Կոնյակ – 4 ճ.գ., պարտադիր է օգտագործել հնեցված կոնյակ: Ավշարի գինու գործարանի 25 տարի հնեցված «Հնադարյան Էրիվան» կոնյակը կապահովի կոկտեյլի անհրաժեշտ համն ու հոտը:
- Նարնջի լիկյոր – 2 ճ.գ.
- Կիտրոնի հյութ – 2 ճ.գ.
- Կիտրոնի կամ նարնջի կիսալուսնաձև կտրված կտորներ՝ ձևավորման համար
- Շաքարի փոշի՝ ըստ ցանկության
Բոլոր բաղադրիչները խառնեք, վերջում ավելացրեք սառցե խորանադրիկներ և ձևավորեք կիտրոնի կամ նարինջի կտրած կտորներով:
«Մայ Թայ»
Եթե ցանկանում եք յուրահատուկ հյուրասիրությամբ գոհացնել ձեր հյուրերին, ապա փորձեք պատրաստել «Մայ Թայ» կոկտեյլը: Սա թունդ կոկտեյլ է՝ հնեցված կոնյակի հիմքով, չոր լիկյորով և շաքարի ու նշի օշարակներով: Լայմի հյութը կոկտեյլին հաղորդում է թթվաշ և շատ հետաքրքիր համ: Թայիթիցիները, ովքեր անվանակոչել են այս կոկտեյլը, առաջին անգամ այն փորձելիս ասել են, որ այն «այս աշխարհից չէ»:
Ահա «Մայ Թայ» կոկտեյլի բաղադրատոմսը՝
- Հնեցված կոնյակ «Էրիվան» 30 տարեկան – 50 մլ
- «Հնադարյան Էրիվան» դարչնի համով սպիրտային խմիչք – 20 մլ
- Շաքարի օշարակ – 10 մլ
- Նշի օշարակ – 10 մլ
- Լայմի հյութ – 20 մլ
- Լայմ – 30 գ
- Անանուխ – 1 գ
- Մանրացված սառույց – 150 գ
- Սառույցի խորանարդիկներ – 200 գ
Մանրացված սառույցը լցրեք կոկտեյլի բաժակի մեջ, ավելացրեք 20 մլ լայմի հյութ, 10 մլ շաքարի օշարակ, 10 մլ նշի օշարակ, 20 մլ «Հնադարյան Էրիվան» դարչնի համով սպիրտային խմիչքը և 50 մլ «Էրիվան» հնեցված կոնյակը: Վերջում ավելացրեք սառույցի խորանարդները: Զարդարեք լայմի կտորներով և անանուխի ճյուղով: