Մենք ունենք մեկ ավանդույթ՝ պահպանել տարիներով ստեղծված որակի պատմությունը։
Ավշարի գինու գործարանը Հայաստանում ալկոհոլային խմիչքների առաջատար արտադրողներից է։
Գործարանը գտնվում է Արարատի մարզում, որը անհիշելի ժամանակներից հայտնի է իր գինեգործության պատմությամբ։ Ըստ ավանդության՝ հենց այնտեղ է Նոյն իջել Արարատ լեռից, և հենց այնտեղ է տնկել իր առաջին այգին։
Կոնյակը բնորոշ ծաղկեփունջով և համով ալկոհոլային ըմպելիք է, որը պատրաստված է կոնյակի սպիրտից, որը ստացվում է հատուկ կոնյակի գինենյութերի կոտորակային թորման արդյունքում և հնեցվում է կաղնու փայտի հետ առնվազն երեք տարի:
Օղին թունդ ալկոհոլային խմիչք է, ջրային-ալկոհոլային լուծույթ՝ բնորոշ համով և ընդգծված ալկոհոլային հոտով։ Օղի պատրաստելու և խմելու մշակույթը դարերի պատմություն ունի և ունի բազմաթիվ ավանդույթներ։ Օղու արտադրության ժամանակակից տեխնոլոգիան ներառում է ինչպես ավանդույթներ, այնպես էլ սարքավորումների օգտագործման ժամանակակից լուծումներ:
Ավշարի գինու գործարանում արտադրվում է շուրջ 29 ապրանքանիշ Կոնյակ և Օղի: Տեսականին իր տեղն է զբաղեցնում Հայաստանի շուկայում և արտահանվում է Ռուսաստան, Կանադա, Ֆրանսիա, Վրաստան, Լիտվա, Իսրայել, Ուկրաինա, ԱՄՆ և այլ երկրներ:
Այցելելով մեր թանգարան՝ դուք կբացահայտեք մի աշխարհ, որտեղ միահյուսված են պատմությունն ու արդիականությունը, ավանդույթն ու նորարարությունը, բնության առատաձեռնությունն ու ստեղծագործելու կիրքը: