Օղին չափազանց հայտնի ալկոհոլային խմիչք է: Շուկայում կան բազմաթիվ տարբեր օղիներ, ապրանքանիշեր և համեր:
Օղի խմում են գրեթե բոլորը, սակայն արդյո՞ք բոլորն են քաջատեղյակ, թե ինչպես է պետք խմել օղին՝ ինչ ջերմաստիճանով ու չափաքանակով, որպեզի անցանկալի հետևանքեր չլինեն: Այս փոքրիկ հոդվածով ուզում ենք ներկայացնել օղի խմելու արվեստի նրբությունները:
Օղու մասին
Օղին թունդ ալկոհոլային խմիչք է, ջրային-ալկոհոլային լուծույթ՝ բնորոշ համով և ընդգծված ալկոհոլային հոտով: Օղու արտադրության ժամանակակից տեխնոլոգիան ներառում է ինչպես ավանդույթներ, այնպես էլ ժամանակակից լուծումներ, որոնք վերաբերում են սարքավորումների օգտագործմանը:
Օղին ավանդաբար պատրաստվում է ցորենի հատընտիր հատիկներից և լեռների աղբյուրների մաքուր ջրից, կուպաժավորման եղանակով:
Գոյություն ունեն նաև մրգային օղիներ, որոնք ստացվում են մրգերի լավագույն հատիկները ճզմելով ստացված գինենյութից և աղբյուրի ջրի խառնուրդից: Մրգային օղիներն ունեն մրգերի հարուստ բույր ու նուրբ համ։
Ինչպե՞ս ընտրել օղի
Օղու սիրահարներից կլսեք, որ իդեալական օղին տալիս է թարմության զգացողություն ու բարձր տրամադրություն: Եթե ցանկանում եք վայելել օղին, ապա պետք է ընտրել Ավշարի գինու գործարանի «Վոլկոֆֆ» օղին: Որպես իդեալական պրեմիում օղի՝ այն ունի անմահական համ, թեթև ու թարմացնող հոտ:
Ինչպե՞ս խմել օղին
Օղին խմելու մի պարզ կանոն կա՝ խմել միայն հայկական ավանդական ուտելիքի հետ: Օրինակ՝ Ավշարի գինու գործարանի «Իմպերսկայա» օղին հիանալի համադրվում է հայկական ավանդական խաշի հետ: Երբ Արագածի լանջերին նստած ուտում ես անուշահամ խաշը, հենց այս օղին է, որ ջերմացնում է քեզ ու միաձուլում բնությանը: Կամ՝ հայկական ավանդական հարսանիքի ժամանակ, խորովածը մատուցելիս, անմիջապես լցնում ենք մեր բաժակները Ավշարի գինու գործարանի «Վոլկոֆֆ» օղիով ու վայելում հայկական կերակուրները:
Ավշարի գինու գործարանն առաջարկոմ է նաև Արարատյան դաշտի անուշաբույր ծիրանի, թթի և հոնի անմահական մրգային օղիներ, որոնք հիանալի կերպով կարող են լրացնել ցանկացած տոնական սեղան:
Ինչպե՞ս մատուցել օղին
Օղին ճիշտ է խմել սառը վիճակում: Որքան օղին սառն է, այնքան ավելի է ջերմացնում մեզ:
Այս պարզ խորհուրդները նախատեսված էին նրանց համար, ովքեր այնքան էլ լավ չեն ճանաչում ալկոհոլային խմիչքները: Այնուամենայնիվ, ինչքան էլ դուք ոգելից խմիչքների մասնագետ չլինեք, միևնույնն է՝ ունեք սեփական ճաշակ, որը գոհացնելու համար մեր մասնագետները ջանք չեն խնայել: Համտեսե՛ք օղիների մի քանի տեսակներ և անձամբ ընտրեք ցորենի կամ մրգային օղիներ՝առաջնորդվելով սեփական քիմքի թելադրանքով: